19:11  ,  27 հուլիսի, 2015

Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

«Спорт-Экспресс»-ը գնահատել է ֆուտբոլիստների գործողությունները Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի «Կրասնոդար» - «Սպարտակ» խաղում։

«Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու եւս հինգ խաղացողներ ստացել են ամենաբարձր գնահատականը՝ 6.5։

«Գոլային գրոհի ժամանակ Մովսիսյանը ցուցադրեց նախանձելի համառություն եւ շրջադարձով կատարած գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբում կարող էր խփել տուրի ամենագեղեցիկ գնդակը, սակայն վրիպեց»,- գրում է կայքը։

Whoscored.com-ը Մովսիսյանի խաղը գնահատել է 6.92, իսկ «Սպարտակում» լավագույնն է համարել Կիրիլ Կոմբարովին՝ 7.88։

Հիշեցնենք, որ «Սպարտակը» հաղթել է նվազագույն հաշվով։ Միակ գնդակը խփել է 27-ամյա հայ հարձակվողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում