18:42  ,  27 հուլիսի, 2015

Հովհաննես Համբարձումյանը՝ գոլի հեղինակ

Նոր մրցաշրջանին պատրաստվող մակեդոնական «Վարդարը» ստուգողական հանդիպում է անցկացրել մակեդոնական «Լյուբանցի» թիմի հետ եւ առավելության է հասել 2։1 հաշվով։

«Վարդարի» հաղթական գնդակը խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը։ Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ անցկացրել է նաեւ կիսապաշտպան Արտակ Դաշյանը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի արգելքը չհաղթահարելուց հետո «Վարդարը» պաշտոնանկ է արել ռուսաստանցի գլխավոր մարզիչ Սերգեյ Անդրեեւին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում