00:39  ,  25 հուլիսի, 2015

Գեւորգ Ղազարյանը նորամուտը Պորտուգալիայում նշել է գոլով

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը նորամուտը պորտուգալական «Մարիտիմու» ակումբում նշել է գոլով: Ընկերական խաղում «Մարիտիմուն» մրցել է «Բրագայի» երիտասարդական թիմի հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով: Գեւորգ Ղազարյանը խփել է «Մարիտիմուի» երկրորդ գոլը՝ աչքի ընկնելով 77-րդ րոպեին, հաղորդում է abola-ն:

«Մարիտիմուն» պատրաստվում է Պորտուգալիայի առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի 14-ին: «Մարիտիմուն» օգոստոսի 16-ին կհյուրընկալվի «Մադեյրային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում