21:08  ,  23 հուլիսի, 2015

Վլադիմիր Վայս. Այսպես խաղալ չի կարելի

Ղազախական «Կայրաթի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հետխաղյա ասուլիսում խոսեց Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտից» 1:2 հաշվով կրած պարտության մասին:

«Շնորհավորում եմ ձեզ հաղթանակի կապակցությամբ: Գոհացնում է միայն այն, որ հաջորդ փուլում ենք: Մրցակիցն ավելի շատ էր հանգստացել, եւ գիտեինք, որ հեշտ չի լինելու, բայց մեր խաղը չցուցադրեցինք: Այսպես խաղալ չի կարելի: Եթե ցանկանում ենք առաջ շարժվել, այսպես սխալվելն անթույլատրելի է: Մինչեւ «Ալաշկերտի» խփած երկրորդ գոլն ունեցանք մի շարք գոլային պահեր, որոնք պետք է իրացնեինք»,- նշեց Սլովակիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Ալմաթիում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» 0։3 հաշվով պարտվել էր «Կայրաթին», այդ պատճառով լքեց պայքարը: Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում ղազախական ակումբը կհանդիպի խորվաթական «Ռիեկայի» եւ շոտլանդական «Աբերդինի» դիմակայության հաղթողի հետ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով