14:50  ,  22 հուլիսի, 2015

«Չելսին» պատժել է ռասիստ ֆանատին

Լոնդոնի «Չելսին» իր երկրպագուներից Ռիչարդ Բարկլիին 5 տարով արգելել է ներկա գտնվել թիմի տնային խաղերին, հաղորդում է Sky Sports-ը:

Անգլիացի ֆանատը պատժվել էր ռասիստական վարքի համար: Ռիչարդ Բարկլին նախկին ոստիկան է:

Հիշեցնենք, որ ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից առաջ Բարկլին եւս 2 անգլիացի ֆանատների հետ Փարիզի մետրոյում սեւամորթ ուղեւորին թույլ չէին տվել նստել գնացք՝ վանկարկելով «Մենք ռասիստ ենք եւ դա մեզ դուր է գալիս»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English