15:33  ,  21 հուլիսի, 2015

Դենիս Թումասյանը՝ Ռուսաստանի առաջնության առաջին տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Բաշկիրիայի «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը «Սպորտ Էքսպրեսի» վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության առաջին տուրի խորհրդանշական հավաքականում: Մոսկվայի «Սպարտակի» դեմ արտագնա խաղում 30-ամյա պաշտպանը խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե եւ արժանացել է 6 գնահատականի:

«Սպարտակի» դեմ խաղում Թումասյանն «Ուֆային» գոլից փրկեց հենց մեկնարկում, երբ իր վրա վերցրեց Շիրոկովի հարվածը: Ընդհանուր առմամբ, նա լավ տեսք ուներ եւ վարպետորեն ապահովագրում էր թիմակիցներին»,- Դենիս Թումասյանի մասին գրում է կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով