10:44  ,  1 հուլիսի, 2015

Պաշտոնական. Ջեքսոն Մարտինեսը՝ «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ

«Պորտուի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հայտնում է պորտուգալական ակումբի կայքը

28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար իսպանական ակումբը կվճարի 35 միլիոն եվրո, որը նրա եւ «Պորտուի» միջեւ պայմանագրով նախատեսված տրանսֆերային արժեքն էր:

Մարտինեսը 2012-ից էր հանդես գալիս պորտուգալական ակումբում, որի կազմում մասնակցել է 136 պաշտոնական խաղի եւ խփել 92 գոլ: Կոլումբացի հարձակվողը 3 անգամ դարձել է Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում