12:06  ,  30 հունիսի, 2015

Արտյոմ Խաչատուրով. Այս պահին պատասխանի եմ սպասում արտասահմանյան ակումբներից

Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Խաչատուրովը պատմել է Մոլդովայի առաջնությունում հանդես եկող Քիշնեւի «Զիմբրուից» հեռանալու պատճառների եւ առաջիկա ծրագրերի մասին:

«Զիմբրու» վարձավճարով տեղափոխվել էի «Տիրասպոլից», որն արդեն լուծարվել է: Վարձակալության ժամկետը լրացավ ամռան սկզբում, այդ պատճառով հեռացա քիշինեւյան ակումբից: Այժմ ինձ ոչինչ չի կապում «Զիմբրուի» հետ: Ակումբի նոր ղեկավարությունը դեռ չի մարել իմ պարտքը:

Հիմա մի քանի առաջարկներ ունեմ մոլդովական ակումբներից, սակայն առաջնային նպատակս արտասահմանում հանդես գալն է: Այս պահին սպասում եմ այլ առաջնություններից պատասխանների: Այժմ մարզավիճակս պահում եմ վազքային վարժությունների եւ մարզասրահ այցելելու միջոցով: Մարզվում եմ անհատապես:

Մոլդովայի առաջնությունում շատ են լավ ֆուտբոլիստները, սակայն գլխավոր թերությունը ֆինանսական անկայունությունն է: «Զիմբրուում» անցկացրած ժամանակահատվածը շատ օգնեց ինձ: Ես մշտապես ունեի խաղային պրակտիկա: Կար լավ կոլեկտիվ, որն աջակցում էր քեզ: Իմ համար հաճելի էր աշխատել այդ թիմում»,- 23-ամյա պաշտպանի խոսքը մեջբերում է «Молдавский футбол»-ը:

Հիշեցնենք, որ  նախկինում Արտյոմ Խաչատուրովը հանդես է եկել Մոլդովայի երիտասարական հավաքականում, սակայն հետո ընտրել է Հայաստանի ազգային թիմը, որի կազմում մասնակցել է 2 ընկերական խաղերի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում