16:06  ,  29 հունիսի, 2015

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը երկարաձգել է «Սերվետի» հետ պայմանագիրը

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Հրաչ Յագանը երկարաձգել է ֆուտբոլի Շվեյցարիայի առաջին լիգայում հանդես եկող «Սերվետի» հետ գործող պայմանագիրը։ Նոր համաձայնագիրը նախատեսված է մեկ տարով, սակայն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ 

«Նպատակս «Սերվետում» ելույթներս շարունակելն է: Հպարտ եմ, որ եկարաձգել եմ Շվեյցարիայի լավագույն թիմերից մեկի հետ պայմանագիրը: Ամեն ինչ կանեմ՝ թիմին ուժեղագույնների լիգա վերադառնալու գործում օգնելու համար»,- Յագանի խոսքը մեջբերում «Սերվետի» կայքը:

Հիշեցնենք, որ նախկինում բելգիահայ կիսապաշտպանը խաղացել է բելգիական «Ստանդարդում» եւ Կապանի «Գանձասարում»: 2014-ին Յագանը հանդես էր գալիս շվեյցարական Առաջին լիգայի «Մերեն» թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով