«Արարատը» պայմանագիր ստորագրեց իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյայի հետ:
«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ եւ խաղալու եմ «Արարատում»: Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանում մեծ հաջողություններ կարձանագրենք: Մեկ շաբաթվա ընթացքում մարզվում էի թիմում և կարող եմ ասել, որ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Պահանջկոտ մարզիչ ունենք եւ ջանասիրաբար մարզվում ենք»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը «Արարատի» հետ պայմանագիրը ստորագրելուց հետո:
28-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է, հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ «Ալմերիայի» երկրորդ թիմերում, նաեւ` Իսպանիայի «Սան Ֆերնանդո», «Պուերտոլանո», «Կոնկենսե» ակումբներում, Մոլդովայի «Միլսամիում», Անգլիայի «Բարնետում» եւ Կանադայի «Թանդըր Բեյ Չիլում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում