13:30  ,  26 հունիսի, 2015

Մադրիդի «Ռեալի» սանը համալրեց «Արարատի» կազմը

«Արարատը» պայմանագիր ստորագրեց իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոբերտո Կասաբելյայի հետ:

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ եւ խաղալու եմ «Արարատում»: Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանում մեծ հաջողություններ կարձանագրենք: Մեկ շաբաթվա ընթացքում մարզվում էի թիմում և կարող եմ ասել, որ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Պահանջկոտ մարզիչ ունենք եւ ջանասիրաբար մարզվում ենք»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը «Արարատի» հետ  պայմանագիրը ստորագրելուց հետո:

28-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է, հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ «Ալմերիայի» երկրորդ թիմերում, նաեւ` Իսպանիայի «Սան Ֆերնանդո», «Պուերտոլանո», «Կոնկենսե» ակումբներում, Մոլդովայի «Միլսամիում», Անգլիայի «Բարնետում» եւ Կանադայի «Թանդըր Բեյ Չիլում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում