Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը: Քառորդ եզրափակիչում չիլիացիները նվազագույն հաշվով հաղթեցին գործող գավաթակիր Ուրուգվայի հավաքականին, որն այս մրցաշարում հանդես էր գալիս առանց որակազրկված Լուիս Սուարեսի: Տանտերերի միակ գոլը 81-րդ րոպեին խփեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մաուրիսիո Իսլան, իսկ Ուրուգվայը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստներով:
Կիսաեզրափակիչում Չիլիի հավաքականի մրցակիցը կլինի Բոլիվիա – Պերու զույգի հաղթողը:
Այսպիսով, ռեկորդային 15 անգամ Ամերիկայի գավաթակրի դարձած Ուրուգվայի հավաքականը չպաշտպանեց տիտղոսը: 2011-ին կայացած նախորդ խաղարկության եզրափակիչում ուրուգվայցիները հաղթել էին Պարագվային։
Ամերիկայի Գավաթ, 1/4 եզրափակիչ
Չիլի – Ուրուգվայ` 1:0
Մաուրիսիո Իսլա, 81
Հեռացումներ՝ Էդինսոն Կավանի, 63, Խորխե Ֆուսիլյե, 88 (երկուսն էլ՝ Ուրուգվայ)
Բոլիվիա – Պերու (հունիսի 25)
Արգենտինա – Կոլումբիա (հունիսի 26)
Բրազիլիա – Պարագվայ (հունիսի 27)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում