10:45  ,  25 հունիսի, 2015

Ամերիկայի Գավաթ. Չիլին դուրս թողեց գործող չեմպիոնին (ֆոտոշարք)

Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը: Քառորդ եզրափակիչում չիլիացիները նվազագույն հաշվով հաղթեցին գործող գավաթակիր Ուրուգվայի հավաքականին, որն այս մրցաշարում հանդես էր գալիս առանց որակազրկված Լուիս Սուարեսի: Տանտերերի միակ գոլը 81-րդ րոպեին խփեց Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մաուրիսիո Իսլան, իսկ Ուրուգվայը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստներով:

Կիսաեզրափակիչում Չիլիի հավաքականի մրցակիցը կլինի Բոլիվիա – Պերու զույգի հաղթողը:

Այսպիսով, ռեկորդային 15 անգամ Ամերիկայի գավաթակրի դարձած Ուրուգվայի հավաքականը չպաշտպանեց տիտղոսը: 2011-ին կայացած նախորդ խաղարկության եզրափակիչում ուրուգվայցիները հաղթել էին Պարագվային։

Ամերիկայի Գավաթ, 1/4 եզրափակիչ

Չիլի – Ուրուգվայ` 1:0

Մաուրիսիո Իսլա, 81

Հեռացումներ՝ Էդինսոն Կավանի, 63, Խորխե Ֆուսիլյե, 88 (երկուսն էլ՝ Ուրուգվայ)

Բոլիվիա – Պերու (հունիսի 25)

Արգենտինա – Կոլումբիա (հունիսի 26)

Բրազիլիա – Պարագվայ (հունիսի 27)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում