11:16  ,  22 հունիսի, 2015

Մարադոնան կառաջադրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին, հայտնում է 10ahora.com.ar-ը:

Հիշեցնենք, որ 1998-ից ՖԻՖԱ-ն ղեկավարող Յոզեֆ Բլատերը վերջերս 5-րդ անգամ ընտրվել էր նախագահի պաշտոնում, սակայն օրեր անց հայտարարեց կազմակերպությունից հեռանալու մտադրության մասին։ Մայիսի 27-ին ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել էին Ցյուրիխում։

ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի են ունենալու դեկտեմբերի 16-ին։ Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու ցանկություն էին հայտնել նաեւ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնին ու բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Զիկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում