Արգենտինայի հավաքականը հաղթանակով ավարտեց Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության խմբային փուլը: Երրորդ տուրում աշխարհի փոխչեմպիոնը «Նապոլիի» առաջատար Գոնսալո Իգուաինի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Ջամայկային եւ, 7 միավորով B խմբում գրավելով առաջին տեղ, նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
«Բարսելոնայի» 27-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մասնակցեց ամբողջ խաղին՝ անցկացնելով 100-րդ հանդիպումն Արգենտինայի հավաքականի կազմում: Նա հանդես եկավ հատուկ խաղակոշիկներով՝ նվիրված այդ խաղին: Արգենտինայի հավաքականում Մեսիից շատ խաղեր անցկացրել են միայն՝ Դիեգո Սիմեոնեն (106 խաղ), Խավյեր Մասկերանոն (115), Ռոբերտո Այալան (115) եւ Խավյեր Զանետին (145):
Հիշեցնենք, որ B խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել նաեւ Ամերիկայի Գավաթի գործող գավաթակիր Ուրուգվայն ու փոխչեմպիոն Պարագվայը: Ուրուգվայցիները խմբային փուլն ավարտել էին 4 միավոր, պարագվայցիները՝ 5, իսկ Ջամայկան կրել է 3 պարտություն:
Ամերիկայի Գավաթում փլեյ-օֆֆ են դուրս գալիս 3 խմբերում առաջին եւ երկրորդ տեղ գրաված հավաքականներն ու երրորդ տեղում հայտնված 2 լավագույն արդյունքով թիմերը։
Ամերիկայի Գավաթ, երրորդ տուր, B խումբ
Արգենտինա – Ջամայկա՝ 1:0
Գոնսալո Իգուաին, 11













Ուրուգվայ – Պարագվայ՝ 1:1
Խոսե Խիմենես, 29 – Լուկաս Բարիոս, 44
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի