00:44  ,  19 հունիսի, 2015

Մխիթարյանն ու Օսկարը՝ «Յուվենտուսի» գլխավոր տրանսֆերային նպատակներ

Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Sport Mediaset-ի տեղեկություններով, 26-ամյա հայ կիսապաշտպանն ու Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը Իտալիայի չեմպիոնի գլխավոր տրանսֆերային թիրախներն են: Թուրինյան ակումբը փնտրում է հարձակողական կիսապաշտպանի եւ մտադիր է ձեռքբերումը կատարել այս ամռանը:

Ավելի վաղ նշվել էր, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ իտալական «Ռոման»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում