20:11  ,  16 հունիսի, 2015

Բաքվից վերադարձած հունահռոմեական ըմբիշների դիմավորումը՝ լուսանկարներով

ՀԱՕԿ-ի եւ ՀՀ Սպորտի նախարարության ղեկավարությունը «Փարավոն» ռեստորանում ընդունել է Բաքվից վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմին՝ Միհրան Հարությունյանին, Ռոման Ամոյանին, Կարապետ Չալյանին եւ Մաքսիմ Մանուկյանին։

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում մեդալ նվաճեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով եզրափակիչում 0:2 հաշվով պարտվեց ռուս Արտյոմ Սուրկովին եւ նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը կիսաեզրափակիչում հաղթել էր ադրբեջանցի Հասան Ալիեւին (8:5), իսպանացի Սանչես Նավարոյին (6:0), բուլղարացի Կոնստանտին Ստասին (8:0) եւ սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին (9:1): 

Մարզիչներից թիմին Բաքու էին տարել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Սամվել Գեւորգյանը եւ Էդիկ Սահակյանը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում