Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը չկարողացավ մեդալ նվաճել Բաքվում շարունակվող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 85 կգ քաշային կարգում:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 21-ամյա Մանուկյանը հանդիպեց թուրք Մետեհան Բասարին եւ պարտվեց 0:3 հաշվով: Առաջին մրցափուլն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ երկրորդում թուրք ըմբիշը վաստաեց 3 միավոր:
Նախորդ 4 գոտեմարտերում հայ ըմբիշը 2 րոպե 21 վայրկյանում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Սաման Տահմասեբիի նկատմամբ, 8:1 հաշվով հաղթել էր չեխ Արտուր Օմարովին, պարտության էր մատնել լիտվացի Ալեքսանդր Կազակեւիչին, իսկ կիսաեզրափակիչում 4:12 հաշվով պարտվել էր Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին:
Այսպիսով, Հայաստանը մեկ մեդալ ունի Եվրոպական խաղերի երկրորդ օրվանից հետո: Հունիսի 14-ին Միհրան Հարությունյանը դուրս էր եկել 66 կգ քաշային կարգի եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով պարտվել էր ռուս Արտյոմ Սուրկովին եւ բավարարվել էր արծաթե մեդալով:
Հունիսի 14-ին պայքարի մեջ էր մտել նաեւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով անհաջող էր մեկնարկել՝ 1/16 եզրափակիչում 1 րոպե 55 վայրկյանում 0:8 հաշվով պարտվելով դանիացի Մարկ Մադսենին: Եվրոպական խաղերի առաջին մրցումային օրը հանդես էր եկել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, ով պարտվել էր 59 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բաքու էր մեկնել այս 4 ըմբիշներով: Հունահռոմեականների մրցաշարն ավարտվեց, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը կմեկնարկի հունիսի 17-ին: Այդ ոճում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ՝ Գարիկ Բարսեղյան (57կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ), Դավիթ Սաֆարյան (65կգ), Գրիգոր Գրիգորյան (74կգ), Մուսա Մուրթազալիեւ (86կգ) եւ Լեւան Բերիանիձե (125կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի
18:29 , 30 սեպտեմբերի