17:17  ,  12 հունիսի, 2015

Տիագու Մենդեշ. Իմ փորձն օգտակար կլինի Հայաստանի դեմ խաղում

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիագու Մենդեշը Երեւանում կայանալիք Հայաստան - Պորտուգալիա Եվրո-2016-ի ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսում պատմեց իր փորձի կարեւորության մասին:

«Իմ փորձը Պորտուգալիայի հավաքականին կօգնի հաղթել Հայաստանին: Առաջին անգամ չենք խաղում Երեւանում, բայց մենք երբեք չենք հաղթել այստեղ»,- ասաց Մենդեշը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի դեմ պորտուգալացիները խաղալու են հունիսի 13-ին Երեւանում, իսկ 3 օր անց ընկերական հանդիպում են անցկացնելու իտալացիների հետ:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով