20:38  ,  11 հունիսի, 2015

Ֆանատներին չի հաջողվել «Արմենիա Մարիոթի» մոտ դիմավորել Պորտուգալիայի հավաքականին (ֆոտոշարք)

Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստների եւ Կրիշտիանու Ռոնալդուի հայ երկրպագուներին չի հաջողվել Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մուտքի առջեւ տեսնել Արքայական թիմի լեգենդար ֆուտբոլիստին եւ նրա թիմակիցներին։ Պորտուգալիայի հավաքականը տեղակայվել է Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Օդանավակայանից ֆուտբոլի թիմն ուղեւորվել է հյուրանոց, սակայն շքամուտքից չի մտել հյուրանոց։

Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հյուրանոց են մուտք գործել հետնամուտքից։ NEWS.am Sport-ի տեղեկություններով, Պորտուգալիայի թիմն հունիսի 11-ին հյուրանոցից դուրս չի գա։ Իսկ հունիսի 12-ին կկայանա Պորտուգալիայի հավաքականի մարզումը։

Լուսինե Շահբազյան 

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով