13:37  ,  1 հունիսի, 2015

Յուրա Մովսիսյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հրավիրվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Պորտուգալիայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին, հայտնում է ակումբի կայքը:

Վնասվածքի պատճառով Մովսիսյանը բաց էր թողել Ռուսաստանի առաջնության վերջին 2 տուրերի խաղերը, ինչպես նաեւ չէր ընդգրկվել Հայաստանի հավաքական հրավիրված արտերկրում հանդես եկող 12 ֆուտբոլիստների ցուցակում: Պորտուգալացիների դեմ խաղին նրա մասնակցության հարցը կորոշի Հայաստանի հավաքականի բժշկական շտաբը:

Հիշեցնենք, որ «Սպարտակից» ազգային թիմին կմիանա նաեւ Արաս Օզբիլիսը, ով երկարատեւ դադարից հետո վերջերս էր վերադարձել խաղադաշտ: Հայաստան – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին Երեւանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English