ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին պատմել է, թե ինչպիսին կարող են լինել հետեւանքները, եթե Յոզեֆ Բլատերը վերընտրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները չի հետաձգվի եւ կանցկացվի մայիսի 29-ին՝ չնայած կոռուպցիոն մեծ սկանդալին:
«Եթե Բլատերը հաղթի ընտրություններում, ՈւԵՖԱ-ն Բեռլինում կքննարկի իր հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ: Միանշանակ, մենք կարող ենք խզել կապերը ՖԻՖԱ-ի հետ: Մենք ուսումնասիրել ենք բոլոր խնդիրներն ու տարբերակները: Ես չեմ ցանկանում խզել մեր հարաբերությունները, սակայն մենք կընդունենք դեմոկրատական որոշում: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա ես կաջակցեմ արքայազն Ալիին, քանի որ նա երիտասարդ է եւ ամբիցիաներով լի»,- Պլատինիի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում Յոզեֆ Բլատերի միակ մրցակիցը լինելու է Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն կոչ էր արել հետաձգել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները: Մայիսի 27-ին ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել էին Ցյուրիխում, որտեղ անցկացվելու են ընտրությունները: Բլատերը ձերբակալվածների թվում չէ, սակայն նրա հանդեպ նույնպես կանցկացվի հետաքննություն եւ կարող է ներկայացվել մեղադրանք:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում