Պլատինի. Եթե Բլատերը վերընտրվի, ՈւԵՖԱ-ն կարող է խզել ՖԻՖԱ-ի հետ կապերը

19:07   28 մայիսի, 2015

ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին պատմել է, թե ինչպիսին կարող են լինել հետեւանքները, եթե Յոզեֆ Բլատերը վերընտրվի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները չի հետաձգվի եւ կանցկացվի մայիսի 29-ին՝ չնայած կոռուպցիոն մեծ սկանդալին:

«Եթե Բլատերը հաղթի ընտրություններում, ՈւԵՖԱ-ն Բեռլինում կքննարկի իր հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ: Միանշանակ, մենք կարող ենք խզել կապերը ՖԻՖԱ-ի հետ: Մենք ուսումնասիրել ենք բոլոր խնդիրներն ու տարբերակները: Ես չեմ ցանկանում խզել մեր հարաբերությունները, սակայն մենք կընդունենք դեմոկրատական որոշում: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա ես կաջակցեմ արքայազն Ալիին, քանի որ նա երիտասարդ է եւ ամբիցիաներով լի»,- Պլատինիի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում Յոզեֆ Բլատերի միակ մրցակիցը լինելու է Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն կոչ էր արել հետաձգել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները: Մայիսի 27-ին ՖԻՖԱ-ի 14 պաշտոնյաներ կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել էին Ցյուրիխում, որտեղ անցկացվելու են ընտրությունները: Բլատերը ձերբակալվածների թվում չէ, սակայն նրա հանդեպ նույնպես կանցկացվի հետաքննություն եւ կարող է ներկայացվել մեղադրանք:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։