Ֆուտբոլի Անգլիայի 2014/2015թթ. առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով խփեց 26 գոլ:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին 5 գոլ զիջեց Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: Լավագույն եռյակը եզրափակած Դիեգո Կոստան Լոնդոնի «Չելսիի» կազմում դարձավ 20 գոլի հեղինակ: Անգլիացի հարձակվող Չառլի Օստինը (ՔՊՌ) խփել է 18 գոլ, իսկ Լոնդոնի «Արսենալի» չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսն աչքի է ընկել 16 անգամ եւ 5-րդն է:
Հիշեցնենք, որ Անգլիայի նախորդ առաջնությունում Լուիս Սուարեսը «Լիվերպուլի» կազմում լավագույն ռմբարկու էր դարձել 31 գոլով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում