Սերխիո Ագուերոն` Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկու

20:07   24 մայիսի, 2015

Ֆուտբոլի Անգլիայի 2014/2015թթ. առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով խփեց 26 գոլ:

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին 5 գոլ զիջեց Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: Լավագույն եռյակը եզրափակած Դիեգո Կոստան Լոնդոնի «Չելսիի» կազմում դարձավ 20 գոլի հեղինակ: Անգլիացի հարձակվող Չառլի Օստինը (ՔՊՌ) խփել է 18 գոլ, իսկ Լոնդոնի «Արսենալի» չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսն աչքի է ընկել 16 անգամ եւ 5-րդն է:

Հիշեցնենք, որ Անգլիայի նախորդ առաջնությունում Լուիս Սուարեսը «Լիվերպուլի» կազմում լավագույն ռմբարկու էր դարձել 31 գոլով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։