15:40  ,  21 մայիսի, 2015

Միշել Պլատինին ժամանել է Հայաստան

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին քիչ առաջ հատուկ չարտերային չվերթով ժամանեց Երեւան, որտեղ եկել է մեկօրյա ոչ պաշտոնական այցով:

«Զվարթնոց» օդանավակայանում Միշել Պլատինիին դիմավորեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Քիչ հետո ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ կհանդիպի լրագրողների հետ: Երեկոյան նա կմասնակցի ՀՖՖ նախագահի անունից մատուցված ընթրիքին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում