23:22  ,  19 մայիսի, 2015

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կխաղան դասական համազգեստով

Թուրինի «Յուվենտուսն» ու կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես կգան իրենց ավանդական դասական տնային համազգեստով: Թուրինցիները խաղադաշտ դուրս կգան սեւ-սպիտակ շերտավոր, կատալոնացիները՝ կապտանռնագույն շերտավոր մարզաշապիկներով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում»: Սկիզբը Երեւանի ժամանակով 22:45-ին է: Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Թուրքիայի ներկայացուցիչ Ջյունեթ Չաքիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում