Ֆուտբոլի Մեքսիկայի Կլաուսուրայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Կերետարոն» 2:2 հաշվով է ավարտել «Վերակրուսի» դեմ մրցավեճը եւ հաջորդ փուլ է դուրս եկել տանը տարած հաղթանակի շնորհիվ՝ 2:1:
«Կերետարոյի» երկրորդ գոլը տուգանային հարվածով խփել է բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն: Կիսաեզրափակիչում «Կերետարոն» կհանդիպի «Պաչուկայի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում