Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճել է մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ, հայտնում է ՀՍՖ կայքը:
Մավրիկ Նասիբյանը գարվել է երրորդ տեղը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր, իսկ Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Երեք մեդալակիրներն էլ Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:
Հայաստանի մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին եւ 17-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում