Իսպանացի դարպասապահ Իկերն Կասիլյասն ու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջիկա օրերին կհայտարարեն Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին, Radio Marca-ի եթերում ասել է Արքայական ակումբի նախկին դարպասապահ Ագուստին Ռոդրիգեսը:
«Կասիլյասի եւ Ռոնալդուի հեռանալու մասին հայտնի կդառնա մայիսի 13-ից հետո»,- ասել է Ռոդրիգեսը՝ ակնարկելով, որ այդ որոշման ընդունմանը կխթանի Մադրիդի «Ռեալի» հավանական անհաջողությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:
Մայիսի 13-ին Անչելոտիի թիմը Մադրիդում կընդունի Թուրինի «Յուվենտուսին»: Առաջին խաղում իտալական ակումբը հաղթել է 2:1 հաշվով:
Ռոդրիգեսը «Ռեալի» գլխավոր թիմում հանդես է եկել 1980-1990 թվականներին՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում