13:11  ,  12 մայիսի, 2015

Ռոնալդո. Ֆուտբոլն աստղերի կարիք ունի

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն գովել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» առաջատարներին, սակայն նա կարծում է, որ այժմ համաշխարհային ֆուտբոլում աստղերը քիչ են:

«Այո, Մեսին աներեւակայելի լավն է, Ռոնալդուն հիասքանչ է, իսկ Նեյմարը եւս արտակարգ ֆուտբոլիստ է: Սակայն ես կարծում եմ, որ այժմ ֆուտբոլում պակասում են մի քանի աստղեր»,- Բրազիլիայի հավաքականի նախկին ռմբարկուի խոսքը մեջբերում է Bleacher Report-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն խփել է 42 գոլ, Մեսին՝ 40, իսկ Նեյմարը՝ 22:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում