13:40  ,  7 մայիսի, 2015

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը մնացել է նույն տեղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է 77-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո խաղ չանցկացրած Հայաստանի թիմը դարձյալ ունի 449 միավորներ:

Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Առաջատարն աշխարհի չեմպիոն Գերմանիան է, որին հաջորդում են Արգենտինան ու Բելգիան:

Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից պորտուգալացիները պահպանել են 7-րդ տեղը, դանիացիները 29-րդն են, սերբերը՝ 44-րդը, իսկ ալբանացիները՝ 57-րդը: Լավագույն տասնյակում են նաեւ Կոլումբիան, Բրազիլիան, Հոլանդիան, Ուրուգվայը, Շվեյցարիան եւ Իսպանիան:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընտրական հաջորդ խաղն անցկացնելու է հունիսի 13-ին՝ Երեւանում ընդունելով պորտուգալացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում