14:14  ,  6 մայիսի, 2015

Ռոնալդուն գրկախառնվել է իտալացի երկրպագուհու հետ

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից առաջ երջանիկ պահեր է պարգեւել իր երկրպագուհիներից մեկին:

«Յուվենտուսի» ստադիոնից դուրս գալիս պորտուգալացի հարձակվողը գրկախառնվել է իր մի իտալուհու հետ, ում մարզաշապիկին նաեւ ստորագրել է:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը 1:2 հաշվով պարտվեց Թուրինում, իսկ «Յուվենտուսի» դեմ պատասխան հանդիպումը կանցկացվի մայիսի 13-ին Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում