23:20  ,  5 մայիսի, 2015

«Լիգա-1»-ի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի թեկնածուները

Ֆրանսիական «Լիգա-1»-ը հրապարակել է այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի 4 հավակնորդների անունները:

Թեկնածուների թվում են ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչը, Խավյեր Պաստորեն ու Մարկո Վերատին, ինչպես նաեւ «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազեթը, ով 27 գոլով վստահորեն գլխավորում է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակը:

Տարվա լավագույն մարզիչի մրցանակին հավակնում են՝ Լորան Բլանը (ՊՍԺ), Յուբեր Ֆուրնյեն («Լիոն»), Կրիստոֆ Գալթյեն («Սենտ Էթյեն») եւ Ժոսլեն Գուրվենեկը («Գենգամ»), գրում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Լիգա-1»-ի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Իբրահիմովիչը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով