22:10  ,  5 մայիսի, 2015

Անչելոտին «Ռեալում» կաշխատի մինչեւ 2016-ի ամառը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Արքայական ակումբում կաշխատի մինչեւ գործող պայմանագրի ավարտը, գրում է Marca-ն:

Իտալացի մասնագետի համաձայնագրի ժամկետը լրանում է 2016-ի հունիսի 30-ին:

Ցուցադրած արդյունքների շնորհիվ 55-ամյա մարզիչն արժանացել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի վստահությանը:

Անչելոտին 2013-ից է գլխավորում «Ռեալը», որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Իսպանիայի Գավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում