21:17  ,  5 մայիսի, 2015

Մաթյոն չի խաղա «Բավարիայի» դեմ, Ալբայի մասնակցությունը հարցականի տակ է

«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյոն վնասվածքի պատճառով չի մասնակցի Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը:

Goal.com-ի համաձայն՝ մայիսի 6-ին Բարսելոնայում անցկացվելիք խաղին հարցականի տակ է նաեւ կատալոնացիների իսպանացի պաշտպան Խորդի Ալբայի մասնակցությունը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» էլ ժամանակավորապես զրկվել է կիսապաշտպաններ Արյեն Ռոբենից, Ֆրանկ Ռիբերիից, Սեբաստիան Ռոդեից, պաշտպաններ Դավիդ Ալաբայից եւ Հոլգեր Բադշտուբերից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով