19:12  ,  5 մայիսի, 2015

Ամերիկայի Գավաթ. Բրազիլիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հրապարակել է թիմի կազմը, որը հունիսի 11-ից հուլիսի 4-ը Չիլիում կմասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը, հաղորդում է Goal.com-ը։ C խմբում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Կոլումբիայի, Վենեսուելայի եւ Պերուի հավաքականները։

Բրազիլիայի հավաքական

Դարպասապահներ. Ջեֆերսոն («Բոտաֆոգո»), Դիեգո Ալվես («Վալենսիա»), Մարսելո Գրոե («Գրեմիո»)։

Պաշտպաններ. Դանիլո («Պորտու», 2015թ.՝ «Ռեալ»), Ֆաբինյո («Մոնակո»), Դավիդ Լուիս, Տիագո Սիլվա, Մարկինյոս (բոլորը՝ ՊՍԺ), Միրանդա («Աթլետիկո»), Ֆիլիպե Լուիս («Չելսի»), Մարսելո («Ռեալ»)։

Կիսապաշտպաններ. Լուիս Գուստավո («Վոլֆսբուրգ»), Էլիաս («Կորինտիանս»), Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի»), Կազեմիրո («Ռեալ»), Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ»), Վիլիան («Չելսի»), Էվերտոն Ռիբեյրո («Ալ Ահլի»), Դուգլաս Կոստա («Շախտյոր»)։

Հարձակվողներ. Ռոբինյո («Սանտոս»), Դիեգո Տարդելի («Շանդուն Լունեն»), Նեյմար («Բարսելոնա»), Ռոբերտո Ֆիրմինո («Հոֆենհայմ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում