17:48  ,  5 մայիսի, 2015

Արթուր Եդիգարյան. Ուրախ եմ, որ գնդակ եմ խփել, բայց դա չէ գլխավորը

Մինսկի «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը խոսել է Բելառուսի առաջնությունում իր խփած առաջին գոլի եւ չորրորդ տուրում Ժոդինոյի «Տորպեդոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Խաղին մեզ դուրս բերեց Վուկ Ռաշովիչը։ Մենք կարողացանք հույզեր ավելացնել եւ դրա շնորհիվ հաղթանակ տանել։ Խաղից առաջ շատ էր շեշտադրումը մարտավարության վրա։ Դա օգնեց մեզ։ Խաղից խաղ, ավելի խաղացված ենք դառնում։ Ցանկանում եմ հավատալ, որ առաջիկա հանդիպումներում ավելի լավ կլինի։

Շատ չեն գոլերը իմ կարիերայում։ Ուրախ եմ, որ այսօր գոլի հեղինակ եմ դարձել, բայց դա չէ գլխավորը, այլ՝ 3 միավորը եւ թիմի հաղթանակը»,- Եդիգարյանի խոսքը մեջբերում է «Դինամոյի» կայքը։

Հիշեցնենք, որ «Դինամոն» հաղթել է 4։0 հաշվով, Արթուր Եդիգարյանը դարձավ գոլի հեղինակ, փոխարինվեց 62-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում