16:37  ,  5 մայիսի, 2015

Հայաստանի Մ-17 թիմերն ավարտեցին պայքարը ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարերում

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացավ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի եւ Բելառուսի մինչեւ 17 տարեկան աղջիկների հավաքականների միջեւ: Խաղն ավարտվեց 5:0 հաշվով՝ հօգուտ Բելառուսի հավաքականի, հայտնում է ՀՖՖ կայքը:

Ալբանիայում նույն ծրագրով մրցաշարում մինչեւ 17 տարեկան տղաների Հայաստանի հավաքականը վերջին խաղում մրցեց Չեռնոգորիայի թիմի հետ։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: 11-մետրանոց հարվածներով հաջողությունն ուղեկցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք  հաղթեցին 4:2 հաշվով:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում