15:32  ,  5 մայիսի, 2015

«Բավարիան» կորուստներով է մոտենում «Բարսելոնայի» հետ դիմակայությանը

Մյունխենի «Բավարիան» լուրջ կադրային խնդիրներով է մոտենում «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը։ Վնասվածքներից չեն հասցրել ապաքինվել կիսապաշտպաններ Արյեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին, Սեբաստիան Ռոդեն, պաշտպաններ Դավիդ Ալաբան եւ Հոլգեր Բադշտուբերը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Ռոդեն մկանային վնասվածքի պատճառով կիսաեզրափակիչի երկու հանդիպումներն էլ բաց կթողնի։ Ռոբենը խաղադաշտ դուրս չի գալիս սրունքի, Ռիբերին՝ ոտնաթաթի, Ալաբան՝ ծնկի, Բադշտուբերը՝ ազդրի վնասվածքների պատճառով։

«Բարսելոնա» - «Բավարիա» հանդիպումը մայիսի 6-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում