11:11  ,  5 մայիսի, 2015

NBA. «Քլիվլենդը» պարտությամբ մեկնարկեց 1/4 եզրափակիչում, օրվա լավագույն դրվագները

«Քլիվլենդը» անհաջող մեկնարկեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) քառորդ եզրափակիչում, որի առաջին խաղում պարտվեց «Չիկագոյին»՝ 92:99: «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյսը հավաքեց 19 միավոր, իսկ ամենաարդյունավետը նրա թիմակից Կայրի Իրվիգն էր՝ 30 միավոր: Օրվա լավագույն դրվագների հնգյակը գլխավորում է հենց Կայրի Իրվիգը:

Հիշեցնենք, որ NBA-ի գործող չեմպիոն «Սան Անտոնիոն» այս տարի չէր կարողացել հաղթահարել փլեյ-օֆֆի առաջին փուլի արգելքը:

NBA, 1/4 եզրափակիչ   

«Քլիվլենդ» – «Չիկագո» - 92:99 (15:27, 29:22, 26:32, 22:18)

«Հյուսթոն» – «Կլիպերս» - 101:117 (25:19, 25:27, 27:37, 24:34)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում