23:36  ,  11 հունիսի, 2012

Հովհաննես Վարդերեսյանն ու Արսեն Ջուլֆալակյանը` բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում Ալուշտայում (Ղրիմ, Ուկրաինա): Թիմը Երեւան կվերադառա հունիսի 20-ին: Մինչեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկը Հայաստանի հավաքականը կանցկացնի եւս երեք հավաք:

Նախքան Ալուշտայի հավաքը Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական ուղեգիր ունեցող 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանն ու 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը մրցաշարի են մասնակցել Իտալիայում եւ գրավել են երրորդ տեղը:

Մյուս օլիմպիականներ Յուրի Պատրիկեեւն ու Արթուր Ալեքսանյանը մրցաշարին չեն մասնակցել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով