00:51  ,  5 մայիսի, 2015

Սանչեսի դուբլն ու «Արսենալի» վստահ հաղթանակը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Հալ Սիթիին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:

«Արսենալը» 70 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» եւ զիջում է գնդակների տարբերությամբ, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Հալ Սիթին» 34 միավորով 17-րդ տեղում է:

Անգլիայի առաջնության ավարտին մնացել է երեք տուր: «Արսենալն» ունի նաեւ 33-րդ տուրից հետաձգված հանդիպում «Սանդերլենդի» հետ: Հիշեցնենք, որ չեմպիոնի տիտղոսն ապահովել է Լոնդոնի «Չելսին»:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Հալ Սիթի» - «Արսենալ»՝ 1:3

Սթիվեն Կուին, 56 – Ալեքսիս Սանչես, 28, 45+1, Աարոն Ռեմսի, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում