09:11  ,  5 մայիսի, 2015

«Յուվենտուս» - «Ռեալ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մայիսի 5-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը, որի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին»:

«Վիվառոն» Արքայական ակումբի հաղթանակը գնահատում է 2.5 գործակցով, «Յուվենտուսինը»՝ 2.92, իսկ ոչ ոքին՝ 3.15:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկի անգլիական մրցավարական բրիգադը՝ Մարտին Ատկինսոնի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում