20:18  ,  4 մայիսի, 2015

Կասիլյաս. «Ռեալ» - «Յուվենտուս» կիսաեզրափակիչում շատ գոլեր չեն լինի

«Ռեալի» եւ «Յուվենտուսի» դիմակայությունը կարելի է որակել «կլասիկո», ասել է Մադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջիկա դիմակայության մասին։

«Երկու թիմերի կազմերում էլ կան շատ փորձառու խաղացողներ եւ չեմ կարծում, թե շատ գոլեր կգրանցվեն։ Կլինի շատ պայքար եւ մեծ լարվածություն։ Երկու թիմերն էլ ավելի շատ կմտածեն արդյունքի մասին»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալի» եւ «Յուվենտուսի» հանդիպումները մայիսի 5-ին եւ 13-ին են։ Առաջին խաղը տեղի կունենա Թուրինում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում