19:03  ,  3 մայիսի, 2015

«Ամկարն» Արզումանյանի հետ բաց թողեց հաղթանակը, «Դինամոն» հաղթեց առանց Բերեզովսկու

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոկսվայի «Դինամոն» առանց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Կրասնոդարի «Կուբանի» նկատմամբ, իսկ Պերմի «Ամկարը» տանը ոչ ոքի խաղաց Մոկսվայի «Լոկոմոտիվի» հետ, որը պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում՝ 1:1:

«Ամկարի» մեկնարկային կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով 44-րդ րոպեին ստացավ դեղին քարտ: 

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Կուբան» - «Դինամո»՝ 1:2

Հուգո Ալմեյդա, 23 – Դուգլաս, 69, Շանդաո, 75 (ինքնագոլ)

Հեռացումներ՝ Ստանիսլավ Մանոլեւ, 85, Գեորգե Բուկուր, 87 (երկուսն էլ՝ «Կուբան»)

«Ամկար» - «Լոկոմոտիվ»՝ 1:1

Գեորգի Պեեւ, 67 (11մ) – Ալեքսանդր Սամեդով, 90+4

Հեռացում՝ Գեորգի Պեեւ, 90

«Տորպեդո» - «Ռուբին»՝ 2:2

Կիրիլ Կոմբարով, 78, Արնոր Սմարասոն, 89 – Սոլոմոն Կվերկվելիա, 23, Մոգամեդ Օզդոեւ, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում