00:44  ,  3 մայիսի, 2015

«Բորուսիան» ցանկանում է Գյունդոգանին վաճառել «Բավարիային» կամ «Յուվենտուսին»

Դորտմունդի «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը երկարաձգել հրաժարված Իլկայ Գյունդոգանը մրցաշրջանի վերջում այլ ակումբ է տեղափոխվելու:

«Բորուսիայի» գործադիր տնօրեն Միխայել Ցորկի խոսքով՝ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի հարցով առաջնային տարբերակ է համարվում Մյունխենի «Բավարիան», իսկ մյուս թեկնածուն Թուրինի «Յուվենտուսն» է: Բացի այդ, Ցորկը հերքել է լուրերը, թե Գյունդոգանը կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2016-ի ամռանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում