15:18  ,  1 մայիսի, 2015

Ռաուլ. Մեսին լավագույնն է, ում դեմ երբեւէ խաղացել եմ

Ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում» հանդես եկող Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը հայտարարել է, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին լավագույն ֆուտբոլիստն է, ում դեմ երբեւէ խաղացել է։

«Ես խաղացել եմ Զիդանի, Ռոնալդոյի, Ֆիգուի եւ Ռոնալդուի նման տաղանդավոր ֆուտբոլիստների հետ, սակայն Մեսին առանձնանում է բոլորից։ Լեոն ֆուտբոլային պատմությունը գրում է հեշտ եւ անկաշկանդ։ Նրա խաղին հետեւելիս, տպավորություն է ստեղծվում, թե նա բակում ընկերների հետ է խաղում»,- 37-ամյա Ռաուլի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում