09:12  ,  1 մայիսի, 2015

«Спорт-Экспресс». Արզումանյանը ստացել է ամենացածր գնահատականը

«Спорт-Экспресс»-ը գնահատել է ֆուտբոլիստների գործողությունները Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Ամկար» - «Դինամո» խաղում (2:0):

Ամբողջ հանդիպումն անցկացրած «Ամկարի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ստացել է 5.5 գնահատականը, որն ամենացածրն է Պերմի թիմում: Նույն գնահատականն է ստացել նաեւ Յանուշ Գոլը: «Ամկարում» ամենաբարձրը 6.5 գնահատականն է:

«Արզումանյանն, ընդհանուր առմամբ, հուսալի էր: Նա թույլ չտվեց աչքի ընկնել Կոկորինին, թեեւ ոչ միշտ էր հասցնում նրա հետեւից»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ whoscored.com-ը Ռոբերտ Արզումանյանին ճանաչել էր հանդիպման լավագույն խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում