22:46  ,  28 ապրիլի, 2015

Մեսիի, Սուարեսի, Նեյմարի եւ Չավիի գեղեցիկ գոլերը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի մեկնարկային խաղում «Բարսելոնան» ընդունել է «Խետաֆեին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 5:0 հաշվով: Գեղեցիկ գոլերի հեղինակ են դարձել կատալոնական թիմի առաջատարներ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Նեյմարը եւ Չավին: Սուարեսը մրցակցի դարպասը գրավել է երկու անգամ:

9-րդ րոպեին հաշիվը բացեց Մեսին, որը ծաղրական ոճով կամ Պանենկայի հարվածով իրացրեց 11 մետրանոցը: Այն նշանակվել էր Լուիս Սուարեսի նկատմամբ խախտման համար: Երկրորդ գնդակը խփեց Սուարեսը, որն օգտագործեց Մեսիի փոխանցումը: Երեք րոպե անց աչքի ընկավ Նեյմարը, եւս երկու րոպե հետո Չավին հեռվից կատարած դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 4:0: Հետո էլ Չավիի նուրբ փոխանցումից հետո Սուարեսը խփեց իր երկրորդ գնդակը: Ընդմիջում է:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 5:0

Մեսի, 9, 11մ, Սուարես, 25, 40, Նեյմար, 28, Չավի, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում